Ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի մոտակայքի բոլոր փողոցները։ Քաղաքապետարանի տարածքը հետզհետե ավելի մարդաշատ է դառնում։ Ոմանց հաջողվել է ներխուժել քաղաքապետարանի շենք, որտեղ առաջին հարկում կանգնած են ոստիկաններն ու ոչ մեկի թույլ չեն տալիս մուտք գործել։
Ցուցարարների մի մասն արգելափակել է երրորդ հարկը, որտեղ գտնվում է քաղաքապետ Մարգարյանի աշխատասենյակը։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետն իրենց մոտ դուրս գա, բայց փոխքաղաքապետը պնդում է, որ Մարգարյանը շենքում չէ։