00:00:00

Պուտինը՝ ՌԴ-ում հնդկական ցանցային խանութներ բացելու եւ չինական մեքենաների մասնաբաժինը մեծացնելու մտադրության մասին

18:40, 22 հունիս 2022 Աշխարհ

Ռուսական գործարար շրջանակներն ակտիվացնում են շփումները BRICS-ի երկրների բիզնես-համայնքի հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մասնավորապես, բանակցություններ են ընթանում Ռուսաստանում հնդկական ցանցային խանութներ բացելու եւ չինական ավտոմեքենաների, սարքավորումների ու տեխնիկայի մասնաբաժինն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա նաեւ նշել է «հնգյակի» երկրներում ռուսական ներկայության ընդլայնման մասին։ Մասնավորապես, դիտարկվում է նավթի մատակարարումների աճ Չինաստան եւ Հնդկաստան, զարգանում է համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում։

«Ռուսաստանը զգալի ծավալներով պարարտանյութ է արտահանում BRICS-ի երկրներ։ Ռուսական ՏՏ ընկերություններն ընդլայնում են իրենց գործունեությունը Հնդկաստանում եւ Հարավային Աֆրիկայում, իսկ մեր արբանյակները հեռուստատեսային հեռարձակում են ապահովում Բրազիլիայում քառասուն միլիոն մարդու համար»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է BRICS-ի երկրների արժույթների զամբյուղի հիման վրա միջազգային պահուստային արժույթ ստեղծելու հարցի քննարկման մասին, որը կօգնի միջազգային վճարումների հուսալի այլընտրանքային մեխանիզմներ մշակել։

«Ռուսական ֆինանսական հաղորդագրությունների համակարգը բաց է «հնգյակի» երկրների բանկերին միացնելու համար: «Միր» վճարային համակարգից օգտվելու աշխարհագրության ընդլայնում է տեղի ունենում»,- նշել է նա։

Պուտինը հավելել է, որ չնայած խնդիրներին եւ դժվարություններին, BRICS-ի գործարար շրջանակներն ընդլայնում են փոխշահավետ կապերը առեւտրի, ֆինանսական եւ ներդրումային ոլորտներում։ Համայնքի անդամների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին երեք ամսում աճել է 38 տոկոսով՝ հասնելով 45 միլիարդ դոլարի, եզրափակել է ՌԴ ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր