00:00:00

Ադրբեջանը եւ Ուզբեկստանը պայմանավորվել են ռազմատեխնիկական համագործակցության մասին

16:00, 22 հունիս 2022 Աշխարհ

Ուզբեկստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պայմանավորվել են ռազմատեխնիկական եւ արդյունաբերական համագործակցության շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեեւի մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ Ուզբեկստանում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով հանրապետության ղեկավարը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը ստորագրել են Հռչակագիր ռազմավարական գործընկերության խորացման եւ երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության ընդլայնման մասին։

Բացի այդ, նրանց ներկայությամբ ստորագրվել է նաեւ 18 փաստաթուղթ, մասնավորապես՝ միջկառավարական համաձայնագրեր ռազմատեխնիկական, արդյունաբերական եւ զբոսաշրջային, ինչպես նաեւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության մասին։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր