00:00:00

DW. Ադրբեջանում ինքնասպան է եղել 44-օրյա պատերազմի ավելի քան 30 մասնակից, շատերին հաշմանդամության նպաստ չեն տալիս

15:13, 22 հունիս 2022 Աշխարհ

Երկրորդ Արցախյան պատերազմի մասնակիցներն Ադրբեջանում դժգոհում են, որ չեն կարողանում հաշմանդամության նպաստներ ստանալ և որ, ընդհանուր առմամբ, իրենց իրավունքները խախտվում են։ Պատերազմից հետո ինքնասպան է եղել ավելի քան 30 մասնակից. վերջին այդպիսի ինքնասպանությունը եղել է հունիսի 16-ին։

 
 

2022-ի սկզբից Ադրբեջանում նրանց մասնակցությամբ մի քանի ակցիաներ են անցկացվել, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Առավել աղմկահարույց էր հունիսի 2-ի ակցիան, երբ բողոքի ակցիայի մասնակիցները գրավեցին Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության շենքը, կոտրեցին դռները, ներխուժեցին նախասրահ՝ հանդիպում պահանջելով նախարարի հետ։ Վերջինս նրանց այդպես էլ չընդունեց, սակայն, առաջին անգամ խնդիրը հնչեղություն ստացավ։

Նշվում է, որ ադրբեջանական հանրության շրջանում նույնիսկ նրանցից շատերը, որոնք պատերազմն «արդարացված և հաղթական» են համարում, տարակուսած են այն վիճակից, որում հայտնվել են մասնակիցները՝ այն անվանելով «խայտառակ»։

Պետական AzTV-ի սյուժեում ամեն ինչում մեղադրել են հունիսի 2-ի ակցիայի մասնակիցներին՝ ակնկալելով, որ հայրենիքն անվճար են պաշտպանում և չի կարելի է չարաշահել «վետերանի սուրբ կարգավիճակը»։

Ըստ նախարարության, 3000 անձի հաշմանդամության կարգ է տրվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր