00:00:00

Խոշոր անտառային հրդեհ Թուրքիայում

13:59, 22 հունիս 2022 Աշխարհ

Անտառտնտեսության գլխավոր վարչությունը կիրառում է 20 ուղղաթիռ եւ 14 ինքնաթիռ Մարմարիսի շրջանում անտառային հրդեհները մարելու համար, տեղեկացրել է Anadolu-ն։

Գյուղատնտեության եւ անտառտնտեսության նախարարության ներկայացուցիչներից ստացված տեղեկությունների համաձայն՝ մոտ 1 600 մարդ պայքարում է անտառային հրդեհի դեմ, որը բռնկվել է Մուղլի շրջանում, Ամազոնյան ծոցում, երեկոյան ժամերին։ Հրդեհը մարելու համար գործի են դրվել 363 հատուկ մեքենա եւ 39 միավոր շինարարական տեխնիկա։

Առավոտյան կրակի դեմ պայքարին միացել են 20 ուղղաթիռ եւ 14 ինքնաթիռ։

Մարդիկ վախենում են անցած տարվա հրդեհների կրկնությունից, որոնք ոչնչացրին հազարավոր հեկտար անտառներ եւ սպառնում էին բազմաթիվ մարդկանց կյանքին։ Այս տարի հրդեհները կանխելու նպատակով ամռանը շատ շրջաններում արգելվել է կրակ կպցնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր