00:00:00

0 °C Երևան

Մեկ օրում բացահայտվել է 63 հանցագործություն, որից 3-ը՝ նախկինում կատարված

13:09, 22 հունիս 2022 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության` 6, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 5-ական, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և ծեծի՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի ու բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր