00:00:00

Լուկաշենկոն նահանգապետների և գիտնականների հետ ճաշի ժամանակ իր շանը թույլ է տվել բարձրանալ ու քայլել սեղանի վրա

23:51, 21 հունիս 2022 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնվել է անհարմար իրավիճակում, իր Ումկա անունով շանը Բերքի տոնի առթիվ նահանգապետների և գիտնականների համար կազմակերպված խնջույքի ժամանակ թույլ է տվել ճաշի սեղանին բարձրանալ, գրում է news.ru-ն։

Սեղանով քայլող շունն ակնթարթորեն գրավել է հավաքվածների ուշադրությունը։ Ումկայի հետ տեսանյութը հրապարակվել է Բելառուսի նախագահի լրագրողական թիմի կողմից։ Սակայն Telegram-ի օգտատերերը չեն գնահատել այս արարքը՝ համարելով, որ շանը ճաշասեղանին դնելու որոշումը խախտում է հիգիենայի կանոնները, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք է հավաքված հյուրերի նկատմամբ։

Հարկ է նշել, որ սա Ումկայի առաջին հայտնվելը չէ Լուկաշենկոյի ճաշի սեղանին։ Անցյալ տարի նրան տեսել էին Բելառուսի նախագահի ընթրիքին իր որդու՝ Նիկոլայի հետ ճաշատեսակների մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր