00:00:00

ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ մենք պետք է տարածքային խնդիրը լուծենք․ Ղարիբաշվիլի

22:13, 21 հունիս 2022 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խոսելով ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին, ասել է, որ դրա համար Վրաստանը նախ պետք է տարածքային խնդիրներ լուծի։

 
Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։
 
Վարչապետի խոսքերով՝ հասկանալի է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն Վրաստանի ցանկությունը չէ։
 
Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, պետք է կոնսենսուս ձեռք բերվի բոլոր անդամ երկրների միջև՝ Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության կարգավիճակ տրամադրելու համար։
 
«Մենք հասկանում ենք, որ Վրաստանը տարածքային խնդիրներ ունի։ Մենք պետք է նախ լուծենք այս հարցը, ապա դառնանք ՆԱՏՕ-ի անդամ։ Այս կարծիքին են մեր եվրոպական և ՆԱՏՕ-ի անդամ երկրները»,- ասել է Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։
 
Ըստ Ղարիբաշվիշիի` Վրաստանի տարածքային խնդրի լուծումն ինքը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր