00:00:00

Ադրբեջանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ կանցկացնի Կասպից ծովում

20:10, 21 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) տակտիկական զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զորավարժություններում ներգրավված են ռազմածովային ուժերի ավելի քան 30 նավեր ու նավակներ, ինչպես նաեւ՝ մինչեւ 1500 զինվորականներ։

«Կասպից ծովի ադրբեջանական հատվածում զորավարժությունների ընթացքում ռազմածովային ուժերի ստորաբաժանումները գործնական գործողություններ կիրականացնեն մարտական առաջադրանքների իրականացման համար՝ էներգետիկ ենթակառուցվածքները պահպանելու եւ պաշտպանելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր