00:00:00

Պետդեպը հաստատել է ԱՄՆ երկրորդ քաղաքացու մահը Ուկրաինայում

15:58, 21 հունիս 2022 Աշխարհ

ԱՄՆ Պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի մարտերում Միացյալ Նահանգների արդեն երկրորդ քաղաքացու՝ կամավորական Սթիվեն Զաբելսկու զոհվելու փաստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ալ Արաբիա»-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի խոսնակի մեկնաբանությունը CNN-ին:

«Մենք հաստատում ենք ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Զաբելսկիի մահը Ուկրաինայում: Մենք կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ և տրամադրել ենք հյուպատոսական անհրաժեշտ աջակցություն: Այս դժվարին պահին ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով՝ ավելին չենք կարող ասել», - հայտարարել է Պետդեպի խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր