00:00:00

Թուրքիայում սկսել են ավելի զգուշավոր լինել Ուկրիանային զենք վաճառելու հարցում

19:46, 21 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի հետ  զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի  զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում:

Լրագրողի նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է զանգահարել երկու կողմերին (Ռուսաստան և Ուկրաինա) ու նրանց հրավիրել խաղաղության բանակցությունների։ «Բայց եթե զենք ուղարկեք մի կողմին, ապա ինչպե՞ս կարող եք շարունակել բանակցել երկու երկրների հետ»,- հարց է ձևակերպել լրագրողը։

 

Թուրք պաշտոնյան, ի պատասխան ասել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։

 

Ըստ նրա՝  Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել: Դեմիրի գնահատմամբ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։

 

ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր