00:00:00

Ես միջադեպի օրը Ապարանում ընդհանրապես չեմ եղել․ Հայկ Գալստյան

13:41, 21 հունիս 2022 Իրավական

Արագածոտնի անտառտնտեսություն  մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանը հայտարարում է՝ Նիգավանում տեղի ունեցած միջադեպին որեւէ մասնակցություն չի ունեցել, ավելին տվյալ օրը Ապարան քաղաքում չի եղել։  Irakanum.am-ի հետ զրույցում, անդրադառնալով  հրապարակումներին, թե հունիսի 19-ի երեկոյան Նիգավանում հնչած կրակոցների ժամանակ Գալստյանը եղել է վիճաբանողների մեջ, անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենն ասաց, թե նույն օրը վաղ առավոտից, պայմանավորված այն հանգամանքով, որ օրը ոչ աշխատանքային է եղել, գտնվել է Երևանում։ «Ես առավոտ 9:30-ից գնացել եմ Երևան՝ անձնական գործերովս, քանի որ հանգստի օր էր։ Երևանում բազմաթիվ խանութներ եմ շրջել, հագուստներ եմ գնել, որից հետո ժամը 3-4-ի կողմերը ես հետ եմ եկել Երևանից, նույնիսկ Ապարան չեմ գնացել, Աշտարակով Բյուրական եմ գնացել, որտեղ ինձ հարազատներս հրավիրել են մատաղի, որտեղ մանսակցել եմ մատաղին, որտեղ եղել են մարդիկ, որոնց հետ շփվել եմ։ Ժամը 8-ի կողմ ինձ զանգ է եկել, ստեղ նստած, ասել են Ապարան քաղաքում սենց  բան է  եղել, դուք էդտեղ եք, թե՞ չէ։ Ես զարմացել եմ, թե ինչ կրակոց, զոհ ու վիրավորներ, ու այնտեղից եկել հասել եմ Քուչակ, ես բնակվում եմ Քուչակում  ու Քուչակից Ապարան էլի չեմ եկել առ այսօր»,- ասաց Հայկ Գալստյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհներին կան տեսախցիկներ, որոնք կարող են ուսումնասիրել և կպարզվի, որ իր մեքենան տվյալ օրը Ապարանում չի եղել։

Հայկ Գալստյանն ասաց, որ ցավում է կատարվածի համար, ցավակցում մահացածների հարազատներին և հույս է հայտնում, որ իրավապահները կբացահայտեն կատարվածի ողջ եղելությունը և մեղավորները կպատժվեն օրենքի սահմաններում։ «Ես ցավակցում եմ բոլորին, բոլորի հետ էլ ջերմ հարաբերություն է եղել»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր