00:00:00

Թուրքիայում հասարակության 59 %-ը չի հավատում Էրդողանին

12:10, 21 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրողների 43.5%-ը և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության  (MHP-ԱՇԿ)  ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովներից մեկի ընթացքում խոսելով Գեզիի ցույցերի մասին ասել է. «Այս մտածողությունից ոչինչ դուրս չի գա: Նրանք  այրել են մեր ոստիկանական մեքենաները, մեր մզկիթները»:

 

Այս հայտարարությունից հետո Թուրքայում սոցիոլոգիական հարցումներ են անկացրել պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է հավատում, որ Գեզիի ցուցարարները մզկիթ են այրել:

 

Հետազոտությունն անցկացվել է հունիսի առաջին շաբաթվա ընթացքում 1500 մարդու հետ ամբողջ Թուրքիայում՝ օգտագործելով համակարգչային օգնությամբ հեռախոսային հարցազրույցի (CATI) մեթոդը։ Մինչ մասնակիցների 59 տոկոսը նշել է, որ չի կարծում, որ Գեզի այգու բողոքի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել, նրանց թիվը, ովքեր կարծում էին, որ մզկիթ է այրվել, կազմել է 16%։

 

Ըստ «Cumhuriyet»-ի լրագրող Դիլան Այըրքանի՝ հետազոտության մեկ այլ ակնառու արդյունքն այն է, որ հարցմանը մասնակցած ԱԶԿ կուսակցության ընտրողների 43.5%-ը և MHP-ի ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթներ են այրվել։

 

«Թուրքիայի զեկույց» կազմակերպության տնօրեն Ջան Սելչուքին մեկնաբանել է հարցման արդյունքները։ Նա նշել է, որ կառավարությունը փորձում է որոշակի հարցերի շուրջ ընդդիմությանը փորձել վարկաբեկել, քանի որ տնտեսությունը շարունակում է անկում ապրել և նման թեմաների միջոցով իշխանությունը ձգտում է իր վարկանիշը պահպանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր