00:00:00

«Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել». Սիմոնյան

19:57, 16 մայիս 2018

Երևանի քաղաքապետարանի ներսում բազմաթիվ ցուցարարներ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընդունարան տանող միջանցքի մոտ են կանգնել և պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Նրանք հայտարարում են, որ սպասելու են այնքան ժամանակ, մինչև Տարոն Մարգարյանը հեռանա: Քաղաքապետարանի ներսում իրականացվող ակցիային զուգահեռ՝ Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի հատվածում քաղաքացիներ մեկ այլ խումբ է հավաքվել՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի:  Նրանց ձեռքերում պաստառներ կան, որոնց վրա գրված է՝ «Մեր քաղաքապետը Տարոնն է»: Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կոչ արեց քաղաքապետարանի աշխատակիցներին գնալ աշխատասենյակներ: Իրավաբանության վարչության պետին կոչ արեցին գնալ աշխատասենյակ, որ լարվածություն չառաջանա, վերջինս պատասխանեց, թե անհնար է աշխատել: «Մի՛ աշխատեք, ավելորդ լարվածությունից խուսափելու համար գնացե՛ք աշխատասենյակ: Դուք այստեղ եկել եք սադրելու համար»,-ասաց Ալեն Սիմոյնանը, երբ աշխատակիցը հրաժարվեց գնալ աշխատասենյակ: Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ: Դուրս եկավ և հայտարարեց. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր