00:00:00

Մոսկվան Անկարայից կպահանջի հրաժարվել Սիրիայում գործողությունից. ՌԴ ԱԳՆ

18:40, 20 հունիս 2022 Աշխարհ

Մոսկվան կշարունակի ջանքեր գործադրել Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում գործողությունից հրաժարվելու ուղղությամբ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։
 
«Շարունակում ենք աշխատել նրանց հետ։ Հուսով եմ, որ քաղաքական-դիվանագիտական գծի շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի»,-ասել է Բոգդանովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
 
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը երկրի սահմաններում «հակաահաբեկչական գործողություններ» կսկսեն, շուտով այդ կապակցությամբ որոշում կկայացվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները տեղի կունենան Սիրիայի չորս շրջաններում։
 
Իր հերթին Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևն ընդգծել էր, որ թուրքական գործողությունը կարող է հեռուն գնացող բացասական հետանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Նրա խոսքով՝ նման քայլը կուժեղացնի քրդերի անջատողական տրամադրությունները և կդրդի նրանց պետականություն ձևավորել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր