00:00:00

Ռուսաստանը ռեկորդային քանակությամբ նավթ է մատակարարել Չինաստան

15:30, 20 հունիս 2022 Աշխարհ

Ռուսաստանը հայտնվել է առաջին տեղում բոլոր արտահանողների շրջանում՝ հետ մղելով Սաուդյան Արաբիային, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մաքսային գլխավոր վարչության տվյալները։
 
Մայիսին Ռուսաստանից նավթի մատակարարումների ծավալը կազմել է գրեթե 8,42 մլն տոննա։ Սա մեկ քառորդով բարձր է ապրիլի համեմատ։ Նավթը տեղափոխվում է ծովով և «Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս» խողովակաշարով։ Նման դինամիկան բացատրվում է չինացի գնորդներին տրվող հումքի մեծ զեղչերով, քանի որ ոչ բոլոր երկրներն են ցանկանում Ռուսաստանից նավթ գնել պատժամիջոցների պատճառով, փոխանցում է 1lurer-ը։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները աճել են 31 անգամ։ Ըստ աղբյուրների՝ Մոսկվան Դելիին 30 տոկոս զեղչ է առաջարկել։ Ռուսաստանը վճարումներն ընդունում է հնդկական ռուփիով և ԱՄԷ դիրհամով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր