Երեկ՝ հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։
Նրան նախ բուժօգնություն են ցուցաբերել «Ապարան» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյանն է։ Տիգրանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հնչած կրակոցների պատճառով սպանվել էր 27-ամյա Հմայակ Միքայելյանը։
Նշվում է, որ ևս մեկ քաղաքացի է մահացել։ Նրա ինքնությունը պարզվում է։
Irakanum.am