00:00:00

Ֆրանսիայում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

12:23, 19 հունիս 2022 Աշխարհ

Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար Ֆրանսիայի ողջ տարածքում բացվել են ընտրատեղամասեր։ Վերջնականապես պետք է բաշխվեն ԱԺ նոր կազմում պատգամավորական մանդատները։

577 պատգամավոր ունեցող Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն ընտրվում է մայրցամաքի և նրա արտասահմանյան դեպարտամենտների միամանդատ ընտրատարածքներից: Խորհրդարանական մանդատս տանալու համար քաղաքական գործիչը պետք է ստանա իր ընտրատարածքի ձայների կեսից ավելին։

Հունիսի 12-ին կայացած ընտրությունների առաջին փուլում հաջողության են հասել միայն մի քանի թեկնածուներ։

Բուրբոնյան պալատում՝ Ազգային ժողովի նստավայրում, մանդատներ ունենալու  իրավունքը կվիճարկեն 1148 թեկնածուներ՝ 655 տղամարդ և 493 կին։

Ինչպես նշում են քաղաքագետները, մանդատների համար հիմնական պայքարը ծավալվելու է երկու հիմնական քաղաքական ուժերի միջև։ Այն «Միասին» նախագահական դաշինքն է(իշխող «Վերածնունդ»շարժումը և նրա կենտրոնամետ դաշնակիցները): Առաջին փուլում՝ հունիսի 12-ին, ըստ պաշտոնական թվերի, դաշինքը ստացել է ձայների 25,75 տոկոսը։

Իշխող դաշինքի հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միությունն» է («Անզուսպ Ֆրանսիա» ձախ շարժումը, Սոցիալիստական ​​կուսակցությունը, Ֆրանսիայի Կոմունիստական ​​կուսակցությունը և «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» ասոցիացիան):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր