00:00:00

Լուգանսկում օտարերկրյա վարձկանների փոխանակում չի կարող լինել. Ռոդիոն Միրոշնիկ

23:15, 18 հունիս 2022 Աշխարհ

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Նա հավելել է, որ Լուգանսկում փոխանակման հարցերի շուրջ «գաղտնի բանակցություններ և գաղտնի պայմանավորվածություններ» չկան։

Միրոշնիկը նշել է նաև, որ Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանից մարդասիրական միջանցք բացելու պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել՝ Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով։

Նրա խոսքով՝ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ միայն գործարանի տարածքից, այլև Լիսիչանսկի շրջանի բարձունքներից, որտեղից գնդակոծում են քաղաքը:

Ըստ Միրոշնիկի՝ «Ազոտի» տարածքից խաղաղ բնակիչների լիարժեք տարհանման համար անհրաժեշտ է ոչնչացնել ուկրաինական դիրքերը Լիսիչանսկի շրջակայքում և վերացնել Սևերոդոնեցկի ու Ռուբեժնոյեի հրթիռակոծման սպառնալիքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր