Ֆրանսիական Le Figaro թերթի ընթերցողները բուռն են արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի՝ ԵՄ մտնելուն․ Նրա խոսքերն անվանել են հարված՝ գոտկատեղից ներքև։
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը ոչինչ չունի Ուկրաինայի՝ ԵՄ մտնելու դեմ, քանի որ այն ռազմական բլոկ չէ։
Ֆրանսիացիները նշել են, որ Եվրոպան պետք է իր վրա վերցնի Ուկրաինայի բեռը, ինչը ԵՄ բոլոր երկրները կդարձնի անկենսունակ։
Նրանք նշել են, որ Պուտինն ամեն ինչ հաշվարկել է, ուստի դեմ չի արտահայտվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
«Եվս մեկ հարված՝ գոտկատեղից ներքև Պուտինի կողմից, որը կծիծաղի այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպացիները ստիպված չեն լինի իրենց վրա վերցնել Ուկրաինայի ֆինանսական բեռը»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է օգտատիրոջը խոսքերը։