00:00:00

Ինձ համար ոչ այնքան ելույթն էր կարևոր, որքան այն էմոցիան, որը ես զգացի․ Մարգարիտա Սիմոնյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

14:08, 18 հունիս 2022 Աշխարհ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ պետության ղեկավարից ինքնավտսահություն է բխել, ինչը հոգեթերապևտիկ ազդեցություն է ունեցել իր վրա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

«Ինձ համար ոչ այնքան ելույթն էր կարևոր, որքան այն էմոցիան, որը ես զգացի: Ես զգացի այդ վստահությունը, և սա, իհարկե, հոգեթերապևտիկ մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, ինձ թվում է՝ նաև մեր ժողովրդի վրա։

 

Երևում է, որ մարդը հանգիստ է, ինքնավստահ, լավ տրամադրություն ունի, շատ ընկերասեր է։ Մարդիկ իրենց այսպես չեն պահում, մարդիկ, ովքեր վստահ չեն իրենց հաղթանակի հարցում, իրենց շուրջը նման էմոցիաներ չեն տարածում… Եվ որ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է նա։

 

Սիմոնյանի խոսքերով, Պուտինի ելույթում ամեն ինչ կարևոր էր, բայց անձամբ իր համար կարևոր էր լսել, որ «մարդիկ, ովքեր ցանկանում են լինել մեզ հետ, կմնան մեզ հետ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր