00:00:00

«Ռուսաստանն ակնկալում էր Կիևը գրավել 12 ժամում». Ուկրաինայի ՊՆ

19:48, 16 հունիս 2022 Աշխարհ

Ռուսաստանն ակնկալում էր գրավել Կիևը ներխուժումից հետո 12 ժամվա ընթացքում։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում սպանված ռուս սպայի մոտ հայտնաբերված փաստաթուղթը։

«Նրանք կարծում էին, որ 12 ժամից կհայտնվեն Կիևի կենտրոնում»,- ասել է նախարարը։ Ռեզնիկովի խոսքով՝ ռուսները միամտորեն սպասում էին, որ Ուկրաինայի կառավարությունը ներխուժումից հետո 72 ժամվա ընթացքում կլքի մայրաքաղաքը։

«Անկեղծ ասած, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում մեր գործընկերներն էլ էին միամիտ, մեզ ասում էին, որ ներխուժում է սպասվում, և դուք ընկնելու եք, ընդամենը 72 ժամ ունեք, դրա համար էլ մեզ ծանր զենք չտվեցին»,- ասում է նա։ Ռեզնիկովի խոսքով՝ միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան մարտի վերջին ազատագրեց Կիևի շրջանը, արևմտյան գործընկերներն սկսեցին Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն մատակարարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր