00:00:00

Գերմանիայի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են Զելենսկու հետ

18:57, 16 հունիս 2022 Աշխարհ

Գերմանիայի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ

Կիեւ եվրոպացի առաջնորդների այցը կայացել է Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթաժողովի նախաշեմին։

Կիեւում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իտալիայի նախագահ Մարիո Դրագին եւ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ողջունել են Զելենսկուն, որը չի լքել Ուկրաինան պատերազմի սկզբից։

Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ եվրոպացի առաջնորդներն այցելել են փլուզված շենքեր Իրպեն քաղաքում, որտեղ պատերազմի սկզբում ծանր մարտեր են ընթացել։

«Սա հերոսական քաղաք է, որը խարանվել է բարբարոսության դրոշմով»,-ասել է Մակրոնը լրագրողների հետ զրույցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր