00:00:00

«Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը»․ Ալիևը հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անհրաժեշտությունը չկա

15:11, 16 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու կարիք այլևս չկա։

«ԵԱՀԿ-ից միջնորդի մանդատ ստացած Մինսկի խումբը 28 տարվա ընթացքում ոչ մի արդյունքի չի հասել։ Այդ պատճառով այն բանից հետո, երբ Ադրբեջանը «լուծեց» ղարաբաղյան հակամարտությունը, Մինսկի խմբի կարիքն այլևս չկա», - ասել է Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Համաշխարհային աշխարհակարգի սպառնալիքները» միջազգային ֆորումի ժամանակ։

Նրա խոսքով՝ հատկապես Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պայմաններում «բոլորն են գիտակցում Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպման անհնարինությունը»։

«Մենք արդեն ստացել ենք ուղերձներ, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի գործելու։ Եկել է նրանց թոշակի գնալու ժամանակը», - հայտարարել է Ալիևը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր