Չնայած անցած տարվա Ժնևյան գագաթնաժողովի հետ կապվող հույսերին՝ ԱՄՆ-ն ականջալուր չեղավ Ռուսաստանի մտահոգություններին, ինչն էլ անխուսափելի դարձրեց հատուկ օպերացիան Ուկրաինայում։ Այդ մասին РИА новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Անցած տարի հունիսին Ժնևում հանդիպել էին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Չնայած որոշակի հույսեր էին արթնացել Ժնևյան հանդիպումից հետո, այդուհանդերձ, ԱՄՆ-ն հրաժարվեց լսել մեր մտահոգությունները, հրաժարվեց քննարկել Ռուսաստանի անվտանգությանն առչնվող հարցերը, ինչպես նաև դեպի մեր սահմաններ՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի կլանումը, ինչն էլ անխուսափելի դարձրեց հատուկ օպերացիան, ինչի մասին էլ որոշում կայացրեց մեր նախագահ ու գերագույն գլխավոր հրամանատարը»,-ասել է Պեսկովը։