00:00:00

Մեր երիտասարդությունը մշտապես առանձնացել է կրթության ու գիտելիքի արժեւորմամբ. Արսեն Քարամյան

19:19, 16 մայիս 2018

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ ուսանողներ, Այսօր մեր երկիրը նշում է մեր հասարակության ամենաակտիվ, պայծառ ու խանդավառ  մասի՝ ուսանողների եւ երիտասարդների օրը: Պատահական չէ, որ մեր կրթության եւ գիտության գլխավոր դարբնոցի՝ Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է հռչակվել Ուսանողների եւ երիտասարդների օր: Մեր ժողովուրդը միշտ էլ առանձնակի կարեւորել է կրթությունն ու գիտելիքը, եւ մեր  երիտասարդությունն էլ մշտապես առանձնացել է կրթության ու գիտելիքի արժեւորմամբ: Ուրախ եմ, որ արդեն մի քանի տարի է՝ ունենք ուսանողությանը եւ երիտասարդությանը նվիրված մեր ազգային օրը: Սա հրաշալի առիթ է  արժանին մատուցելու Հայաստանի Հանրապետության երիտասարդներին, ինչպես նաեւ բարձրաձայնելու նրանց խնդիրները, ցանկություններն ու ակնկալիքները: Ուստի հորդորում եմ պատշաճ կերպով նշել մեր սիրելի երիտասարդներին եւ ուսանողներին նվիրված այս օրը, այն իսկապես դարձնել առանձնահատուկ: Սիրելի՛ ուսանողներ եւ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա առթիվ եւ մաղթում, որ գիտելիքների շարունակական հարստացումը եւ կարողությունների հետեւողական զարգացումը լինեն ձեր կենսակերպը կյանքի ողջ ընթացքում: Մաղթում եմ նաեւ անսպառ ուժ եւ եռանդ՝ կենսագործելու աշխարհն ու կյանքը բարեփոխելու ձեր նորարարական գաղափարներն ու ծրագրերը՝  ի նպաստ մեր հայրենիքի բարօրության եւ հզորացման»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր