00:00:00

Ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործընկերության թեմայով համաժողով է անցկացվում օկուպացված Շուշիում

09:25, 15 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող հայկական Շուշիում, որտեղ ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրվեց հռչակագիր և պաշտոնապես ազդարարվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, այսօր նշում են այդ տխրահռչակ փաստաթղթի՝ «Շուշիի հռչակագրի» մեկամյակը։

Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն օրվա կապակցությամբ նամակ է հղել միջոռացման մասնակիցներին։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Ալիևը հույս է հայտնել, որ «Ենի Ադրբեջան» և Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների կողմից կազմակերպված համաժողովն արդյունավետ կանցնի և թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերություններն էլ ավելի կամրապնդի։

Ալիևը, մասնավորապես, նշել է․ «Հույս ունեմ, որ համաժողովն իր զգալի նպաստը կբերի թյուրքական աշխարհում համերաշխության, եղբայրության և գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման գործին»։

Նշենք, որ ադրբեջանական աղբյուրներում դեռ երեկվանից հրապարակվում են այդ միջոցառման մասին նյութեր և հետաքրքրական է, որ երկու կուսակցությունների կողմից կազմակերպված համաժողովը բոլոր հրապարակումներում հիշատակվում է որպես միջազգային համաժողով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր