00:00:00

Թուրքիան բանակցում է Ուկրաինայի և ևս 9 երկրի հողերը վարձակալելու համար

12:12, 15 հունիս 2022 Աշխարհ

Թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում տասը երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի հետ գյուղատնտեսական արտադրանքի համար հողերի վարձակալության շուրջ։ Այս մասին հունիսի 15-ին հայտնել է Türkiye թերթը։

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քըրըշչիի խոսքով՝ երկիրը բավարարում է գյուղմթերքի իր կարիքները, սակայն արտահանման համար արտադրանք աճեցնելու համար հող է պետք արտասահմանում։

Թուրքական կողմը վարձակալության շուրջ բանակցություններ է վարում Ուկրաինայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի հետ։ Ակնկալվում է, որ այդ երկրներում Թուրքիան կմշակի արևածաղկ, եգիպտացորեն, բամբակ, շաքարեղեգ, արքայախնձոր, մանգո, ավոկադո։ Հիմնականում արտադրանքը արտահանվելու է, այդ ապրանքներով զբաղվելու է մասնավոր հատվածը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր