00:00:00

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 49 քաղաքացիների դեմ

20:40, 14 հունիս 2022 Աշխարհ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի 49 քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ-ների գրեթե 30 աշխատակիցների նկատմամբ:

«Մեր երկրի առաջատար լրագրողների եւ հայրենական պաշտպանական համալիրի ընկերությունների ղեկավարների նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ Մեծ Բրիտանիայի կառավարության հակառուսական գործողությունների կապակցությամբ որոշում է ընդունվել ռուսական «ստոպ-ցուցակում» ներառել Բրիտանական մի շարք խոշոր ԶԼՄ — ների ղեկավարներին եւ թղթակիցներին, ինչպես նաեւ զինված ուժերի հրամանատարության, ռազմարդյունաբերական համալիրի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանական լոբբիի ներկայացուցիչներին», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ցուցակում հայտնված բրիտանացի լրագրողները մասնակից են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ու Դոնբասի իրադարձությունների մասին կեղծ ու միակողմանի տեղեկատվության կանխամտածված տարածմանը:

Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում հրապարակվել է բրիտանացի հպատակների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր