Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Միհրանը պատկերված է կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի եւ իրենց որդու հետ․ զույգը փոքրիկին տվել է Ռոբերտ անունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Սիրուն ընտանիք», «Յուրահատուկ եք»։
Օրեր առաջ հրապարակված կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Երիտասարդ մայրիկը հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն զույգ»։