00:00:00

Տյումենից Սոչի թռչող ինքնաթիռն աղետի մասին ազդանշան է տվել դիմապակու ճաքի պատճառով

16:14, 14 հունիս 2022 Աշխարհ

Յամալ ավիաընկերության Airbus A320 մարդատար ինքնաթիռը, որը թռչել է Տյումենից Սոչի, աղետի մասին ազդանշան է տվել դիմապակու ճաքի պատճառով, որից հետո վերադարձել է Տյումենի օդանավակայան։ Այս մասին հայտնում է «Авиаинцидент» տելեգրամ ալիքը։

 

«Տյումեն-Սոչի թռիչքի ժամանակ օդանավի հրամանատարը հայտնել է դիմապակու ճաքի մասին և որոշել է վերադառնալ մեկնման վայր»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ինքնաթիռն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել Տյումենի Ռոսկինո օդանավակայանում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր