00:00:00

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայում է

16:14, 13 հունիս 2022 Աշխարհ

Այսօր` հունիսի 13-ին, Փարիզում ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը  հանդիպել է  Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի և ներկայացուցչության անձնակազմի հետ։

Արցախի ԱԺ-ի NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ֆրանսիական քաղաքական գործիչների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Արցախին ցուցաբերած օժանդակության, և այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին:

ԱԺ նախագահը հատուկ ընդգծել է պատերազմից անմիջապես հետո Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևերի ընդունման կարևորությունը:

Հանդիպմանը Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցչության աշխատանքը:

ԱԺ նախագահի հանդիպումները շարունակվելու են ֆրանսիական  քաղաքական շրջանակների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց մասին հավելյալ տեղեկություններ կտրամադրվեն Արցախ վերադառնալուց հետո:

Հիշեցնենք, որ վերջերս Արցախի ԱԺ նախագահն այցելել էր Լիբանան եւ Կիպրոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր