00:00:00

Մի քանի ինքնաթիռներ Անկարայում չեն կարողացել վայրէջք կատարել պտտահողմի պատճառով

14:21, 13 հունիս 2022 Աշխարհ

Մի քանի ինքնաթիռներ պտտահողմի պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Էսենբոգի օդանավակայանում, տեղեկացրել է Sözcü պարբերականը։

Նշվել է, որ սկզբում պտտահողմը վնասել է քաղաքի կենտրոնական՝ Պոլաթլը շրջանը, հետո՝ Էսենբոգի օդանավակայանի տարածքը։ Ինքնաթիռները ստիպված էին վայրէջք կատարել մերձակա նահանգների օդանավակայաններում։

Անկարան արդեն մի քանի օր է՝ հեղեղումների եւ փոթորիկների թատերաբեմ է դարձել։ Քաղաքի տարբեր շրջաններում քշվել են տների տանիքները, կոտրվել են ապակիները, հեղեղվել բակերը։

Անցած տարվա օգոստոսին հեղեղումներից տուժել էին Սինոպի, Բարթինի, Կարաբյուքի եւ Քաստամոնուի նահանգները Թուրքիայի հյուսիսում։ Դրանց հետեւանքով զոհվել էր ավելի քան 40 մարդ։

Մինչ այդ մի քանի շրջաններում անտառային հրդեհներ էին սկսվել։ Հուլիսի 28-ին թուրքական Անթալիա նահանգում բռնկվել էր առաջին անտառային հրդեհը, այնուհետեւ կրակը հասել էր Բոդրում, Մարմարիս եւ այլ բնակավայրեր։ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները, որոնք «Կրակի զավակներ» խմբի անդամներ են, հայտարարել էին, որ հենց իրենք են երկրի ամառանոցներում բազմաթիվ անտառային հրդեհների պատասխանատուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր