00:00:00

Դիպուկահարներների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանն ուղղված զորավարժություններ՝ Ադրբեջանում

12:52, 13 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանում դիպուկահարների ունակությունների զարգացման նպատակով զորավարժություններ են ընթանում՝ 2022 թ․ ռազմական պատրաստության պլանի համաձայն։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ում շեշտել են, որ զորավարժությունների ընթացքում դիպուկահարները կատարում են կրակային դիրքի ընտրություն՝ գիշերային և ցերեկային ժամերին, հայտնաբերում թիրախն ու ճշգրիտ կրակով վերացնում այն՝ անկախ հեռավորությունից։

Նկատենք, որ 2020թ․ Արցախի դեմ իրականացրած ռազմական ագրեսիայից ու Արցախի զգալի մասն օկուպացնելուց հետո Ադրբեջանն ինտենսիվորեն զորավարժություններ է իրականացնում, մեծացնում ռազմական բյուջեն և օր ու գիշեր ամրաշինական կառույցներ կառուցում օկուպացված հայկական տարածքներում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր