00:00:00

Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում․ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է

10:48, 13 հունիս 2022 Աշխարհ

Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։

 

Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։

 

Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։

 

Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։

 

Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։

 

Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։

 

Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր