00:00:00

Թուրքիայում կսահմանափակվի կացություն ստացող ներգաղթյալների թիվը

21:12, 12 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Թուրքիայում կացության թույլտվությունների թիվը կսահմանափակվի, հաղորդում է Ahval-ը եւ հավելում, որ դա կապված է ներգաղթյալների թվի աճով պայմանավորված լարվածության հետ:

Հուլիսից օտարերկրացիներին կացության թույլտվություն կտրվի Թուրքիայի որոշ շրջանների բնակչության քսան տոկոսի չափով միայն:

Հայտնի է, որ Թուրքիան ամենամեծ թվով փախստականներ ընդունող երկրներից է, որտեղ միայն սիրիացի փախստականների թիվը հասնում է 3,7 միլիոնի: Սա թշնամանքի սրման պատճառ է դարձել երկրում, ինչը պայմանավորված է գործազրկությամբ, թույլ տնտեսությամբ եւ չդադարող գնաճով:

Սոլյուն նշել է, որ նոր որոշման հետեւանքով փախստականների բնակության ավելի քան 1000 թաղամաս կփակվի: Կառավարության քաղաքականությունը քննադատվում է ընդդիմության կողմից, որոնք խոստանում են իշխանության գալու դեպքում լուծել ներգաղթյալների վերադարձի հարցը:

Փախստականների հարցը բուռն քննարկման թեմա է դարձել Թուրքիայում, ինչը պայմանավորված է 2023 թվականին կայանալիք ընտրություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր