«Վերջին ժամանակներս Պուտինի հետ չեմ խոսել։ Մենք լավ ընկերներ էինք։ Այս գործողության (ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության - խմբ․) սկզբնական շրջանում ես երկու հեռախոսազանգ արեցի և ոչ մի պատասխան չստացա:
Դրանից հետո ես ձեռնպահ մնացի հետագա փորձերից»,- լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, փոխանցում է Կոմերսանտ-ը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը վտանգավոր է համարում, քանի որ ռազմական հակամարտությունն անհապաղ դադարեցնելու հնարավորություն չի տեսնում։