00:00:00

Ղարիբաշվիլին խոստացել է «բացահայտել» եւ «ամեն ինչ ասել», եթե ԵՄ-ն մերժի Վրաստանի անդամակցության հայտը

23:13, 11 հունիս 2022 Աշխարհ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը սպասում է «արդար որոշման»՝ ի պատասխան Վրաստանի՝ ԵՄ-ին ուղղված դիմումի, եւ հորդորել է սպասել Բրյուսելի վերջնական պատասխանին, գրում է «Նովոստի Գրուզիան»։ 

«Մենք ամենաքաղաքակիրթ ազգերից մեկն ենք․․․մենք չենք մուրում»,- ասել է Ղարիբաշվիլին՝ նշելով, որ Վրաստանն անարժան ոչինչ չի պահանջում։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի եզրակացությունը սպասվում է հունիսի 17-ին, իսկ Եվրամիության վերջնական որոշումը՝ հունիսի 22-23-ին։

«Եթե որոշումն անարդարացի է, ես իրավունք եմ վերապահում բացահայտել եւ ասել ամեն ինչ»,- ասել է Ղարիբաշվիլին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր