00:00:00

Թուրքիան խիստ նախազգուշացում է ուղղել Մեծ Բրիտանիային. Express

23:02, 11 հունիս 2022 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական դաշնակից Աքիֆ Չագաթայ Քըլըչը բրիտանական Express-ին ասել է, որ իր երկիրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին «ուժեղ դաշնակից» է համարում եւ « շարունակական հարաբերություններ է ակնկալում»:

Ընդ որում, նա ընդգծել է, որ Թուրքիան չի ընդունի դաշինքին միանալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերը, քանի դեռ նրանք չեն դադարեցնել աջակցությունը «Քրդական ահաբեկչական խմբավորման (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) եւ դրա մասնաճյուղերին»։

Քըլըչը, ով Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, երկուշաբթի վայրէջք կատարեց Լոնդոն, հենց այն ժամանակ, երբ Ջոնսոնը բախվել էր պահպանողական պատգամավորների անվստահության քվեին՝ որպես կուսակցության առաջնորդ:

Ի վերջո, վարչապետը մնաց իր դիրքորոշմանը, սակայն նրա դեմ քվեարկեց 148 պատգամավոր՝ խորհրդարանական կուսակցության 41 տոկոսը, ինչը հարված դարձավ նրա հեղինակությանը։

Քըլըչը, ով հանդիպել է իր գործընկեր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թոմ Թուհենջաթի հետ, խոստովանել է, որ «զարմացած է», որ Ջոնսոնը խնդրի է բախվել:

Ընդ որում, նա հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկ ութերորդ մասով թուրք է եւ դրական հարաբերություններ է հաստատել Թուրքիայի հետ։

«Վարչապետը հետաքրքիր շաբաթ է ունեցել: Քաղաքականությունը երբեք հեշտ չի լինում, բայց Բորիս Ջոնսոնը փորձառու քաղաքական գործիչ է: Մինչեւ հիմա նա բավականին ուժեղ դաշնակից էր, եւ ես հույս ունեմ, որ նա այդպիսին էլ կմնա: Մինչեւ հիմա դրանք լավ հարաբերություններ էին, նա կապի մեջ էր մեր նախագահի հետ։ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պատրաստ է համագործակցել. Բրիտանիան մինչ այժմ ՆԱՏՕ-ի լավ դաշնակից էր, եւ ես հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է նա:

Ընդ որում, Մեծ Բրիտանիայի վարչապետը աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերին, ինչին Թուրքիան  դեմ է:

Շվեդիայում, մասնավորապես, սոցիալ-դեմոկրատ վարչապետ Մագդալենա Անդերսոնի գլխավորած կառավարությունը մեկ ձայնով մեծամասնություն ունի եւ միայն վստահության քվե է պահպանվել այս շաբաթ քրդական ծագմամբ շվեդ պատգամավոր Ամին Կակաբավեի աջակցության շնորհիվ, ով հայտարարել էր, որ աջակցությունը շարունակելու երաշխիքներ էր ստացել:

Երկու կառավարություններն էլ պնդում են, որ իրենք միայն մարդասիրական օգնություն են տրամադրում, սակայն Քըլըչը հայտարարել է, որ նրանք նաեւ հրաժարվել են արտաքսել ՔԱԿ-ի՝ «ահաբեկչության մեջ ենթադրյալ կասկածյալ» անդամներին:

«Շվեդիան եւ Ֆինլանդիան ասում են, որ մենք ցանկանում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը, իսկ դա Թուրքիայի բանակն է, պաշտպանի եւ պահպանի մեր հողը, սահմանները, անվտանգությունը, մեր ժողովրդին՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ նրանք կկարողանան կիրառել Հոդված 5-ը, եթե լիիրավ անդամ դառնան»,- հայտարարել էր Քըլըչը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր