00:00:00

Անկարան սպասում է ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ Մոսկվայի պատասխանին

20:44, 11 հունիս 2022 Աշխարհ

Անկարան Մոսկվայից պատասխան է ակնկալում Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցով հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ:

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք Անկարայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերսկսումը, ինչպես նաև հացահատիկի մատակարարման սահմանափակումների վերացումը»,- ասել է Չավուշօղլուն:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ ՄԱԿ-ի առաջարկած ծրագիրը լավագույնն է, և կողմերը պետք է քննարկեն այն:

«Մենք հայտարարել ենք հանդիպումը Ստամբուլում անցկացնելու պատրաստակամության մասին։ Մեր դիրքորոշումը եղել է հստակ, այժմ մենք սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,- եզրափակել է Չավուշօղլուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր