00:00:00

Գերմանիան ժամանակավորապես որոշակի հսկողություն կսահմանի G7-ի գագաթաժողովին ընդառաջ

19:48, 11 հունիս 2022 Աշխարհ

Գերմանիան ժամանակավորապես սահմանային վերահսկողություն կսահմանի, քանի որ երկիրը պատրաստվում է այս ամսվա վերջին Բավարիայի Ալպերում հյուրընկալել G-7 գագաթաժողովը, հաղորդում է AP-ն:

G-7-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 26-28-ը Էլմաուում, եւ Գերմանիան կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը սահմանին հունիսի 13-ից հուլիսի 3-ը, ասվում է երկրի ներքին գործերի նախարարության շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:

«Վերահսկողությունը նպատակ ունի կանխելու բռնության պոտենցիալ հեղինակների մուտքը Գերմանիայի տարածք»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելելով, որ «ճանապարհորդները պետք է ստուգումների սպասեն այդ ժամանակահատվածում»:

Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցրել, թե բռնության ինչպիսի սպառնալիքներ կարող են սպասվել, սակայն մոտակա Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում եւ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում ղեկավարների հանդիպման ժամանակ գագաթաժողովի դեմ մի քանի բողոքի ակցիաներ են նախատեսված:

Սահմանների ժամանակավոր հսկողությունը «ճկուն կլինի տեղի եւ ժամանակի առումով» եւ կիրականացվի «Գերմանիայի ցամաքային, օդային եւ ծովային ներքին սահմաններում», որոնք սովորաբար մտնում են Եվրամիության Շենգենյան պայմանագրի ներքո, որը թույլ է տալիս ազատ տեղաշարժվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր