00:00:00

Իտալիայում հայտնաբերել են կորած ուղղաթիռը. ողջ մնացածներ չկան

18:20, 11 հունիս 2022 Աշխարհ

Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:

 

Ուղղաթիռում եղել են օդաչուն, Թուրքիայի չորս քաղաքացի և երկու լիբանանցի: Նրանք Լուկի քաղաքից ուղևորվելիս են եղել դեպի Տրևիզո շրջան: Նշվում է, որ թռիչքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում:

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են հինգ զոհերի մարմինները: Նշվում է, որ ողջ մնացածներ չկան:

 

Հիշեցնենք, որ Ermenihaber.am-ի փոխանցմամբ կորած ուղղաթիռը ուղևորվել է հունիսի 9-ին՝ Լուկի քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք։ Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր