00:00:00

FLYONE ARMENIA-ն հունիսի 16-ին կիրականացնի Երևան-Բեյրութ-Երևան առաջին չվերթը

13:58, 11 հունիս 2022 Աշխարհ

FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային ավիաընկերությունը հունիսի 16-ից սկսում է դեպի Լիբանան կանոնավոր չվերթերի իրականացումը։ Երևան - Բեյրութ - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի «Զվարթնոց» օդանավակայանից Ռաֆիկ Հարիրիի անվան  միջազգային օդանավակայան կիրականացվի հինգշաբթի՝ հունիսի 16-ին։ Այնուհետև կկայանա շաբաթական երկու չվերթ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացմանը։ Այն մեզ համար կարևորագույն իրադարձություն է։ Այն հնարավորություն է իրար ավելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարավորությունները թե զբոսաշրջիկների, թե գործարարների, թե հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր