00:00:00

Իտալիայում ուղղաթիռ է անհետացել, որի մեջ եղել են թուրքեր

15:34, 10 հունիս 2022 Աշխարհ

Իտալիայում ուղղաթիռ է կորել։  Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում անձնակազմից բացի եղել է 4 հոգի՝ ազգությամբ թուրք. գրում է ermenihaber.am-ը։

Այդ մասին հայտարարություն է արել Թուրքիայի արգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացված ​​խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։

«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ:

Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր