00:00:00

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են անվտանգության անբաժանելիությունը հաստատող փաստաթուղթ. Լավրով

15:00, 10 հունիս 2022 Աշխարհ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ՀԱՊԿ ԱԳՆԽ) նիստի մասնակիցներն ընդունել են փաստաթուղթ, որը հաստատում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆԽ-ից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք ընդունել ենք փաստաթուղթ միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, որում առաջին անգամ ՀԱՊԿ-ի շրջանակում ամրագրվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, հավասար եւ անբաժանելի անվտանգություն ապահովելու անհրաժեշտությունը, երբ ոչ մի երկիր չի ամրապնդի իր անվտանգությունն ի հաշիվ ցանկացած այլ երկրի անվտանգության»,- նշել է նա։

«Ինչ վերաբերումէ [ՀԱՊԿ-ի] քանակական կազմին, կա քանակություն, կա որակ, ինչպես հենց պետությունների տեսակետից, որոնք մտնում են այս կամ այն ռազմաքաղաքական միության մեջ, այնպես էլ պաշտպանական այն հնարավորությունների տեսանկյունից, որոնք գոյություն ունեն»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր