00:00:00

«Սպուտնիկ Ազերբայջան»-ի գլխավոր խմբագրին արտաքսել են Ադրբեջանից

13:24, 10 հունիս 2022 Աշխարհ

Ադրբեջանի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է երկարաձգել Բելառուսի քաղաքացիներ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոյի և նրա ամուսնու՝ Անտոն Պավլովի՝ իրենց երկրում աշխատանքի թույլտվությունը։

Հարկ է նշել, որ Վերոնիկա Անտոնովա-Տրիզնոն զբաղեցնում է «Սպուտնիկ Ազերբայջան» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը։ Նրա ամուսինն էլ գործակալության պրոդյուսերն է։

Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է Պետական միգրացիոն ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Էլնուր Քալանթարլին։ Նա նշել է, որ աշխատանքի թույլտվության երկարաձգման վերաբերյալ այդ անձանց դիմումները մերժվել են։ Սա ինքնաբերաբար կչեղարկի երկրում բնակության թույլտվությունը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պայքար է մղում ռուսական ԶԼՄ-ների դեմ` դրանց մեղադրելով հայամետության մեջ:

Yerkir.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր