00:00:00

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր

06:58, 10 հունիս 2022 Իրավական

Հունիսի 5-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր:

 

Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի 30-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:

 

Հարուցվել է քրեական գործ:

 

Երիտասարդը կալանավորվել է:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր