00:00:00

Սոչիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ հրդեհ է բռնկվել

23:17, 09 հունիս 2022 Աշխարհ

Կազանից Սոչի ժամանած ինքնաթիռի վայրէջքի ժամանակ բռնկվել է շասսին։ Ինքնաթիռում եղել է 191 մարդ, բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։


Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են։ Չնայած միջադեպին՝ օդանավակայանն աշխատում է բնականոն հունով։


«Կազանից թռչող Nordwind ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վայրէջքի ժամանակ մասնակի հրդեհ է բռնկվել ձախ շասսիի վրա: Օդանավակայանի բոլոր ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ հրդեհն արագ մարվել է, զոհեր և վիրավորներ չկան: Օդանավակայանն ընդունում բաց է թողնում չվերթները նորմալ ռեժիմով՝ օգտագործելով երկրորդ թռիչքուղին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր