00:00:00

Ազգային ժողովը 6 նոր պատգամավոր ունի. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

17:56, 16 մայիս 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում, այսօր որոշվել է անվավեր ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումը: «ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է  նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բացի այդ, ԿԸՀ որոշմամբ, ԱԺ «ելք» խմբակցության մանդանտները բաժին են հասել Հովիկ Աղազարյանին (թիվ 1 ընտրական տարածք) Հրաչյա Հակոբյանին (թիվ 3 ընտրական տարածք), Ալեն Սիմոնյանին (թիվ 4 ընտրական տարածք): «Ելք» խմբակցության պատգամավոր եւ Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի մանդատը բաժին է հասել Հայկ Կոնջորյանին: Դադարեցվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, որի վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ին էր ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա փոխարեն մանդատ է ստացել նույն թիվ 13 ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ): Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխարեն, ով վայր է դրել մանդատը, պատգամամոր է դարձել ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Ռուզան Առաքելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր