00:00:00

Կալիֆոռնիայում կործանվել է ԱՄՆ-ի ծովային հետեւակի թռչող սարքը

11:39, 09 հունիս 2022 Աշխարհ

ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի ստորաբաժանման MV-22B Osprey պտտաթեւերով թռչող սարքը չորեքշաբթի կործանվել է Կալիֆոռնիայի նահանգում։ Այս մասին նշվել է  ԱՄՆ ՌԾՈւ-ի Էլ Սենթրոյի ավիաբազայի հայտարարությունում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում (արգելված է Ռուսաստանում. պատկանում է Meta կորպորացիային, որը Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչվել)։

«Մենք կարող ենք հաստատել, որ օդային սարքը, որը պատկանում էր Ծովային հետեւակի կորպուսի 3-րդ թեւին, կործանվել է Գլեմիսի մոտ (Կալիֆոռնիայի նահանգ)»,- նշվել է հայտարարությունում։ «Հակառակ սոցցանցերում տարածվող լուրերի՝ այն միջուկային նյութ չէր կրում»,- ընդգծվել է հայտարարությունում։

Ավելի վաղ USNI-News պորտալը նշել էր, որ, համաձայն նախնական տվյալների, կործանված սարքի վրա կարող էին միջուկային նյութեր լինել։ Զոհվածների եւ տուժածների մասին տվյալներ ներկա պահին չկան։ USNI-News-ի տեղեկատվությամբ՝ MV-22B Osprey-ում կարող էր 3-5 մարդ գտնվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր